Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Ս. Հովհաննես Կարապետի եւ Ս. Աթանագինես եպիսկոպոսի նշխարների փոխադրումը Հայաստան ( Ս․ Շողակաթ)

Ս. Հովհաննես Կարապետի եւ Ս. Աթանագինես եպիսկոպոսի նշխարների փոխադրումը Հայաստան ( Ս․ Շողակաթ)
19.06.2025

Ս. Հովհաննես Կարապետի եւ Ս. Աթանագինես եպիսկոպոսի նշխարների փոխադրումը  Հայաստան ( Ս․ Շողակաթ)

Ս. Գրիգոր Լուսավորիչը 302 թ. Կեսարիայում ձեռնադրվելով Հայոց հայրապետ՝ իր հետ Հայաստան է բերել Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինե եպիսկոպոսի մասունքները: Տարոնի Աշտիշատ ավանում նա կործանել է Վահագնի, Անահիտի և Աստղիկ ­Ափրոդիտեի մեհյանները, Իննակնյա կոչված վայրում ամփոփել սրբերի մասունքների մի մասը և դրանց վրա կառուցել վկայարան` պատվիրելով, որ ամեն տարի հավաքվեն այդտեղ` Ս. Հովհաննես Մկրտչի և Սուրբ Աթանագինեի հիշատակը տոնելու համար:

Աշտիշատից Վաղարշապատ ուղևորվելիս Ս. Լուսավորիչը կանգ է առել Բագավանում, Արածանի գետի ափին, որտեղ նրան և նրա հետ եղող նախարարներին դիմավորել է հայոց Տրդատ Գ Մեծ թագավորը` իր արքունիքով: Ս. Գրիգոր Լուսավորիչն այստեղ՝ Արածանիի ջրերում, մկրտել է հայոց արքունիքին, զորքին, ժողովրդին։ Հայոց հայրապետն այստեղ նույնպես ամփոփել է Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինեի մասունքներից և դրանց վրա Ս. Սեղան հիմնել, Ս. Պատարագ մատուցել և պատվիրել, որ ամեն տարի Նավասարդի առաջին օրը, երբ տոնվում էր Ամանորի չաստծու` հյուրընկալ Վանատուրի տոնը, հետայդու տոնեն Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինեի հիշատակները: Սրբերի մասունքների վրա կառուցվել է Ս. Հովհաննես եկեղեցին։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]