Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Պայծառակերպություն Հիսուս Քրիստոսի (Վարդավառ )

Պայծառակերպություն Հիսուս Քրիստոսի (Վարդավառ )
27.07.2025

Պայծառակերպություն Հիսուս Քրիստոսի  (Վարդավառ )

Քրիստոս Իր հետ վերցնելով երեք աշակերտներին` Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, բարձրացել է Թաբոր լեռը՝ աղոթելու։ Այստեղ նրանց երևացել են Մովսես և Եղիա մարգարեները: Քրիստոս նրանց հետ խոսելիս այլակերպվել է. Նրա դեմքը փայլել է արեգակի նման, հագուստները դարձել են ձյունից ավելի սպիտակ: (Մատթ. ԺԷ 1­6, Մարկ. Թ 1­8, Ղուկ. Թ 28-­36)։

Առաքյալների առջև Տիրոջ պայծառակերպությունն ի ցույց է դրել Նրա աստվածությունը, իսկ Մովսես և Եղիա մարգարեների հայտնվելը, որոնցից մեկը մահացել էր, իսկ մյուսը՝ ողջ լինելով՝ երկինք էր տարվել, վկայում են, որ Քրիստոս տերն է երկրի և երկնքի։

Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է։ Ժողովրդի մեջ այն կոչվում է նաև Վարդավառ։ Տոնի հետ կապված պահպանվել է հնագույն սովորությունը միմյանց վրա ջուր լցնելու, աղավի թռցնելու, որոնց տրվել է քրիստոնեական իմաստ` դիտելով դրանք որպես հիշողություններ Նոյ նահապետի օրոք ջրհեղեղի և Նոյյան աղավու պատմությունների:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]