Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Աննայից Ս. Կույս Մարիամի ծննդյան տոն

Աննայից Ս. Կույս Մարիամի ծննդյան տոն
08.09.2025

Աննայից Ս. Կույս Մարիամի ծննդյան տոն

Ս. Մարիամ Աստվածածնի ծնողները` Ս. Հովակիմը և Ս. Աննան, երկար ժամանակ զավակ չեն ունեցել և միշտ աղոթել ու խնդրել են Աստծուն, որ իրենց զավակ պարգևի: Նրանց աղաչանքները լսվել են։ Աստված պարգևել է նրանց դուստր, որին կոչել են Մարիամ, որ նշանակում է լուսավորյալ: Երուսաղեմում Ս. Հովակիմի և Ս. Աննայի տան տեղում, որտեղ ծնվել է Ս. Կույսը, կառուցված է հունական Ս. Աննա վանքը։

Ս. Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը հաստատվել է 5­րդ դարի վերջին և 6­րդ դարի սկզբին Երուսաղեմում: Այդ տոնակատարությունը կապված էր Պրոբատիկեում գտնվող Ս. Աստվածածնի տաճարի հետ:

Հայ Եկեղեցում Ս. Կույս Աստվածածնի ծննդյան տոնը հաստատուն կերպով սկսել է տոնվել 13­րդ դարից:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]