Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Ս. Աստվածածնի ընծայումը Տաճարին

Ս. Աստվածածնի ընծայումը Տաճարին
21.11.2025

Ս. Աստվածածնի ընծայումը  Տաճարին

Ըստ ավանդության, որը շարադրված է Հակոբոսի նախաավետարանում, երեք տարին լրանալուց հետո ծնողները Մարիամին ընծայել են Տաճարին, որտեղ մնացել է մինչև Հովսեփի հետ նշանվելը։

Տոնի հաստատումը կապված է այն տաճարի հետ, որ կառուցել է Հուստինիանոս Ա կայսրը (527-­565 թթ.) Ս. Աստվածածնի անունով՝ հին հրեական տաճարի տեղում, Մորիա բլրի վրա։ Տաճարի նավակատիքը տեղի է ունեցել 543 թ. նոյեմբերի 21-­ին։

638 թ. հետո, երբ Հուստինիանոսի կառուցած տաճարը վերածվել է մզկիթի, տաճարի նավակատիքի օրը՝ որպես Ս. Աստվածածնի ընծայման տոն, տարածվել է ողջ քրիստոնեական աշխարհում։

7-­րդ դարի վերջին և 8-­րդ դարի սկզբին Ս. Աստվածածնի Ընծայման տոնն արդեն նշվում էր Կ. Պոլսում։ Հայ Եկեղեցի այն մուտք է գործել 18­-րդ դարում։ Բոլոր Եկեղեցիներն այն տոնում են նոյեմբերի 21­-ին։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]