Լրացրու դաշտերը և նվիրաբերիր
Ընտրել գումարը և արժույթը
Հանգանակություն՝ ի պայծառություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալ,
Այս բաժինը ստեղծված է մի կարևոր նպատակով՝ հնարավորություն ընձեռելու յուրաքանչյուր հայորդու մասնակցություն բերելու Մայր Եկեղեցու հոգեփրկչական և ազգապահպան առաքելության
արդյունավորմանը։
Քրիստոսահիմն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությամբ աշխարհասփյուռ մեր ժողովուրդը որդեգրվում է Աստծուն, զորանում է հավատքով, պահպանում ազգային ինքնությունը, հավատարիմ մնում նախնյաց ժառանգությանը, սրբազան արժեքներին։ Մայր Աթոռը իրականացնում է նաև քրիստոնեական և հայեցի դաստիարակության, մշակութային ժառանգության պահպանության, սոցիալական աջակցության, կրթական և օգտաշատ ու հայրենանպաստ այլ ծրագրեր, որոնք կյանքի են կոչվում նաև ազգիս հավատավոր զավակների կարևոր զորակցությամբ ու աջակցությամբ։ Ձեր նվիրատվությունը նյութական ընծայաբերում լինելուց առավել՝ հավատքի կենդանի վկայություն է, սիրո արտահայտություն և աղոթական եկեղեցանվիրումի դրսևորում։ «Մի՛ մոռացեք բարեգործությունը և ձեր ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի՛ պատարագներն են հաճելի Աստծուն»,- հորդորում է առաքյալը (Եբր. 13.16):
Թող ձեր զվարթհոգի մասնակցությունը հայոց հոգևոր կենտրոնի գործունեությանը լինի խնդությամբ մատուցվող ծառայություն՝ ի զորացումն Մայր Եկեղեցու, ի բարօրություն հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի։
ԵՐԱՆԻ ՆՐԱՆ, ՈՎ ՀԻՇԱՏԱԿ ՈՒՆԻ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ