Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին 05.03.2026

Մարտի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Անտե Յոզիչին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին և միջեկեղեցական գործակցության հետագա սերտացմանը:


Զրուցակիցները խոսեցին նաև տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի և Հայաստանում Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա կացության մասին։


Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները հղեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապին: