Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը
12.11.2022
Նոյեմբերի 12-ին Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում իրենց սպասավորությունը բերող հինգ սարկավագների ընծայման կարգը՝ ձեռամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի։
Հաջորդ օրը նորընծաները Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում (ք․Արտաշատ) կարժանանան քահանայական օծման ու ձեռնադրության: