Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատություն-հիմնարկը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատություն-հիմնարկը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ: 20.04.2016

Տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար ներկայացնել.
•Դիմում դպրոցի տեսչի անունով
•ՀՀ քաղաքացու անձնագրի պատճեն
•Լուսանկար ¾ - 2 հատ
•Բարձրագույն կրթության վկայական /այլ վկայականների առկայության դեպքում կցել դրանց պատճենները/
•Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում)
•Ինքնակենսագրություն
•Աշխատանքային գրքույկի պատճեն
•Դպրոցի զարգացման ծրագիր /դպրոցի մասին տեղեկությունները կտրամադրի դպրոցի տնօրինությունը/:
Փաստաթղթերի պատճեները համեմատվում են բնօրինակների հետ, իսկ բնօրինակները վերադարձվում են հավակնորդին:
Դիմող թեկնածուն պետք է ունենա.
•ՀՀ քաղաքացիություն, բարձրագույն կրթություն, ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր)
•Համակարգչային գիտելիքներ
•Տիրապետի կրթության ոլորտը կարգավորող օրենքներին և իրավական ակտերին:
Մրցույթը տեղի կունենա ս/թ մայիսի 11-ին, ժամը 1100-ին Էօրնեկեան դպրոցում (հասցե՝ ք. Էջմիածին, Արարատյան 7):
Փաստաթղթերը ներկայացնել մինչև 2016 թ. մայիսի 6-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»՝ համապատասխան հանձնաժողովի պատասխանատու Մարգարիտա Սարգսյանին, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից ժամը 10:00-ից մինչև 15:00-ը:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել (0231) 5 24 28, (010) 517 199 հեռախոսահամարներով: