Սեպտեմբերի 29-ին տեղի կունենա «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխությունը

Սեպտեմբերի 29-ին տեղի կունենա «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխությունը 28.09.2016

Սեպտեմբերի 29-ին` ժամը 14:30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և ՀՀ Կրթության ու գիտության նախարար տիար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ, տեղի կունենա «Հայոց պատմություն», «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների ուսուցիչների և դասվարների «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2016 թ. մրցանակաբաշխությունը:
Հանդիսավոր ցերեկույթի շրջանակներում կպարգևատրվեն մրցանակակիր ուսուցիչները: Գեղարվեստական հայտագրով հանդես կգա «Նոր անուններ» համույթը: