Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը 17.06.2025

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայոց Եկեղեցուն աջակցություն հայտնելուց անմիջապես հետո իրավապահ մարմինների կողմից փորձ է կատարվել ձերբակալելու ազգային բարերար Սամվել Կարապետյանին, և այս պահին խուզարկվում է նրա տունը։

Խստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը։ Հորդորում ենք ՀՀ իշխանություններին անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները։

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին