Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ Բելառուսի դեսպանի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ Բելառուսի դեսպանի հետ 07.05.2025

Մայիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։

Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ վստահություն հայտնելով, որ իր հետագա ծառայության մեջ պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայ-բելառուսական հարաբերությունների առավել զորացման։

Իր հերթին Ալեքսանդր Կոնյուկն անդրադարձավ պաշտոնավարման տարիների իր ջերմ տպավորություններին և հետագա ծրագրերին։