Սուրբ Էջմիածնում կկատարվի Հայրապետական մաղթանք և դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

Սուրբ Էջմիածնում  կկատարվի Հայրապետական մաղթանք  և  դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը 31.10.2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առիթով, առաջիկա կիրակի՝ նոյեմբերի 2-ին, ընկալյալ կարգի համաձայն, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի կկատարվի Հայրապետական մաղթանք և Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը։