Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը 17.07.2026

Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը։

Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահի Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։

Սրբազան արարողության սկիզբը՝ ժամը 10:30-ին։

Սիրով հրավիրում ենք բարեպաշտ մեր ժողովրդին՝ իր աղոթական մասնակցությունը բերելու մատուցվելիք Սուրբ և Անմահ Պատարագին և հաղորդ դառնալու մատուռում զետեղված Սուրբ Թադեոս առաքյալի սրբազան մասունքի օրհնությանը։