Հոկտեմբերի 17-ին Մայր Աթոռում իր աշխատանքը կսկսի Հայկական գրադարանների միջազգային չորրորդ համաժողովը

Հոկտեմբերի 17-ին Մայր Աթոռում իր աշխատանքը կսկսի Հայկական գրադարանների միջազգային չորրորդ համաժողովը 14.10.2016

Հոկտեմբերի 17-ին` ժամը 10:00-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի կունենա հանդիսավոր բացումը «Անցյալի պահպանություն` հանուն ապագայի» խորագրով հայկական գրադարանների միջազգային չորրորդ համաժողովի` նվիրված հայերեն առաջին Աստվածաշնչի տպագրության 350-ամյակին:
Համաժողովի կազմակերպիչներն են Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի ազգային գրադարանը: