Մայր Աթոռում նշվեց Գարեգին Բ կաթողիկոսի գահակալության և օծման 17-րդ տարեդարձը
08.11.2016
Այս կիրակի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության և օծման 17-րդ տարեդարձը: Մեծաթիվ հավատացյալների հետ հոգևոր դասը տոնը նշեց առանց հովվապետի. այս օրերին Նորին Սրբության գլխավորած պատվիրակությունը, Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին մասնակցելու առիթով, ԱՄՆ-ում է: