Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Русский
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Գիտակրթական հաստատություններ
  • Գևորգյան հոգևոր ճեմարան
  • Գևորգյան հոգևոր ճեմարանի ծրագիրը (2026)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Մայր Աթոռ Սբ.Էջմիածին
  • Մայր Աթոռի շինությունները
  • Բաժիններ և գրասենյակներ
    • Վանական խորհուրդ
    • Լուսարարապետություն
    • Դիվանատուն
    • Կաթողիկոսական գրասենյակ
    • Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակ
    • Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
    • Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին
    • Վարչատնտեսական բաժին
    • Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին
    • Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
    • Վանորեից տեսչություն
  • Խորհուրդներ և հանձնախմբեր
    • Վերստուգիչ հանձնախումբ
    • Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ
    • Իրավախորհրդատվական հանձնախումբ
    • Ճարտարապետական խորհուրդ
  • Գիտակրթական հաստատություններ
    • Գևորգյան հոգևոր ճեմարան
    • Քահանայից պատրաստման լսարան
    • Սևանի Վազգենյան Դպրանոց
    • Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարան
    • Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան
    • Էօրնեկեան հանրակրթական դպրոց
    • «Էօրնեկեան մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն հիմնարկ
    • Հայորդյաց տներ
    • «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան
    • «Գարեգին Ա» կրթական կենտրոն
  • Քարոզչական, հրատարակչական, տեղեկատվական
    • Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
    • Քարոզչական կենտրոն
    • Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ (ՀԵՀԵՄ)
    • Հրատարակչական բաժին
    • Տեղեկատվական համակարգ
    • Շողակաթ հեռուստաընկերություն
    • Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակ
  • Հոգեխնամ առաքելություն
    • ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդություն
    • Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն
    • Սոցիալական ծառայության գրասենյակ
    • «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն
    • «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն
    • Իզմիրլյան ԲԿ

Գևորգյան հոգևոր ճեմարանի ծրագիրը (2026)

Գևորգյան հոգևոր ճեմարանի ծրագիրը (2026)

1944 թ., երբ ճեմարանի վերաբացման հավանականությունն իրականություն էր դառնում, «էջմիածին» ամսագրի հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր միացյալ համարում առաջին անգամ տպագրվեց ընդունելության պայմաններին տեղեկացնող գրություն. «Ս. էջմիածնի Հոգևոր ճեմարանը կունենա եռամյա ուսման տևողություն»: Նշված տարվանից մինչ օրս ճեմարանը գործում է:

Այժմ Գևորգյան հոգևոր ճեմարանը նույնպես ընդունելություն է կատարում: Ճեմարան կարող են ընդունվել մինչև 22 տարեկան բոլոր անձինք, ովքեր ունեն միջնակարգ կամ բարձրագույն կրթություն:

Ընդունելության համար դիմորդները ճեմարանի քարտուղարություն պետք է ներկայացնեն հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝

- դիմում ճեմարանի տեսուչի անունով (լրացվում է տեղում),

- միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթության վկայական (բնօրինակը),

- զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը),

- երաշխավորագիր թեմակալ առաջնորդից,

- բժշկական վավերացման տեղեկանք,

- բնութագիր (դպրոցի տնօրենից),

- տեղեկանք բնակավայրից,

- մկրտության վկայական,

- ինքնակենսագրություն,

- անձնագրի պատճեն,

- 2 լուսանկար (3×4):

 Գևորգյան հոգևոր ճեմարանը գիշերօթիկ է, իսկ ուսուցումն՝ անվճար:

Ուսանողի առօրյան հետևյալն է.

  1. Վերկաց (արթնանալ)՝ 7:00,
  2. Առավոտյան մարմնամարզություն՝ 7:15,
  3. Ժամերգություն՝ 8:00,
  4. Նախաճաշ՝ 8:30,
  5. Ընդհանուր աղոթք ճեմարանի սրահում՝ 9:15,
  6. Դասեր՝ 9:20- 14:20,
  7. Ճաշ՝ 14:30,
  8. Ազատ ժամ՝ 15:00,
  9. Երեկոյան ժամերգություն՝ 17:30,
  10. Առաջին սերտողություն՝ 18:00,
  11. Ընթրիք՝ 19:30,
  12. Երկրորդ սերտողություն՝ 20:00,
  13. Ընդհանուր աղոթք քնելուց աոաջ՝ 22:00:

Գևորգյան հոգևոր ճեմարանում ուսումնառությունը 6 տարի է: Կրթությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բուհերում ընդունված երկաստիճան համակարգով՝ բակալավրիատ և մագիստրատուրա: Ճեմարանի մասնագիտական ուղղվածությունն աստվածաբանական է, բայց  առարկայացանկը հագեցած է նաև հայագիտական դիսցիպլիններով: Ուսումնական ծրագիրն այնպես է դասավորված, որ առաջին երեք լսարաններում սաները մեծ չափով ուսումնասիրում են հայագիտական առարկաներ, իսկ բարձր լսարաններում գրեթե ամբողջությամբ ուսումնասիրում են կրոնական-աստվածաբանական առարկաներ և մասնագիտանում դրանց մեջ:

Ա լսարանում դասավանդվում են՝ Հայոց լեզու, Խոսքի մշակույթ, Գրաբար, Ռուսերեն, Անգլերեն, Հայ հին գրականություն, Հայոց պատմություն, Կրոնների պատմություն, Աստվածաշնչի պատմություն, Հայ Եկեղեցու պատմություն, Ընդհանուր եկեղեցական պատմություն, Քրիստոնեական, Եկեղեցական երաժշտություն, Սոլֆեջիո, Ինֆորմատիկա:

Բ, Գ և Դ լսարաններում դրանց ավելանում են այլ առարկաներ՝ Արևմտահայերեն, Հին հունարեն, Հայ նոր գրականություն, Համաշխարհային գրականություն, Տրամաբանություն, Փիլիսոփայություն, Հայ եկեղեցական մատենագրություն, Հայրաբանություն, Աստվածաշնչի աշխարհագրություն, Հին Կտակարանի ներածություն, Նոր Կտակարանի ներածություն, Աստվածաշնչի մեկնություն և մեկնաբանություն, Վարդապետական աստվածաբանություն, Տոնագիտություն, Ծիսագիտություն:

Վերջին երկու Ե և Զ լսարաններում սաների ուսումը շարունակվում է մագիստրատուրայում, ուր ուսումը իրականացվում է մասնագիտական չորս հոսքերում՝ Աստվածաշնչագիտություն, Պատմական աստվածաբանություն, Դավանաբանություն, Գործնական աստվածաբանություն: Այստեղ սաները խորացնում են իրենց գիտելիքները՝ ըստ իրենց նախընտրած ուղղությունների՝ յուրաքանչյուր հոսքին հատուկ մասնագիտական ծրագրերի համապատասխան: Միևնույն ժամանակ գոյություն ունի բոլոր հոսքերի համար պարտադիր դասընթացների առարկայախումբ, որի շնորհիվ ապահովվում է ճեմարանական կրթության միասնականությունը մագիստրատուրայում:

Գևորգյան հոգևոր ճեմարանում դասավանդվող առարկաների ընդհանուր թիվը ներկա դրությամբ հասնում է 60-ի: Դասախոսական կազմը ևս շատ հարուստ է. ճեմարանում դասավանդում են 45 մանկավարժներ:

Ուսանողները Բ լսարանում ստանում են դպրության չորս աստիճաններ, իսկ Ե լսարանում ձեռնադրվում են սարկավագ:

Սաներն ավարտում են իրենց կրթությունը ավարտական որակավորման քննություններով և մագիստրոսական թեզի պաշտպանությամբ:

Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, լինելով Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադիր նախագահը և Գիտական խորհրդի նախագահը, գլխավորում և ուղղություն է տալիս Գևորգյան հոգևոր ճեմարանի ողջ գործունեությանը:

Դասախոսական կազմը երբեք չի մոռանում հայ միջնադարյան մեր հոգևոր դպրոցների՝ էջմիածնի, Տաթևի, Հաղպատի, Սանահինի, Գլաձորի, Սև լեռան Կարմիր վանքի, Երուսաղեմի, Արմաշի և այլ վանական դպրոցների ավանդությունները և ողջ ժառանգության դերն ապագա եկեղեցականների ձևավորման ու դաստիարակության գործում:

Այսօր ճեմարանի տեսչության և դասախոսական կազմի առջև խնդիր է դրվել դառնալ ավանդույթների և վանական կյանքի հետ առնչվող սովորությունների սրբության կրողը՝ շարունակելով կրոնական ուսումնական հաստատությունների գործը, ինչպես նաև, օգտագործելով գիտական և մանկավարժական արդի մեթոդները՝ ուսումնական հաստատությունը բարձրացնել արդիական պահանջների մակարդակի:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]