Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-06.07.2019

Ցավակցական խոսք  Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Մեծ ցավ ապրեցինք՝ տեղեկանալով Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված ու վիրավորված ուղևորների մասին։

Մեր վշտակցությունն ենք բերում զոհվածների ընտանիքներին և աղոթում նրանց սիրելիների հոգիների հանգստության համար։

Աստված թող բարի ապաքինում պարգևի վիրավորներին և անփորձանք պահի նրանց Իր Սուրբ Աջի հովանու ներքո։

ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ՄԱՅՐ ԱԹՈՌ, 6 հուլիսի, 2019թ.