Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան

Գուգարաց թեմի առաջնորդ

● Ընդհանուր տեղեկություններ 

Ծնվել է 1978 թ. Գյումրի: Ավազանի անունը՝ Արթուր:
1985-1993 թթ. - Գյումրու Պետրոս Դուրյանի անվան թիվ 28 միջնակարգ դպրոց։
1993-1997 թթ.  - Շիրակի թեմի հոգևոր ընծայարան։
1997-2003 թթ. -  Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։
2010 թ. - Սան Կլաուդի (ԱՄՆ) Սուրբ Հովհաննես համալսարան։

● Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն 

2002 թ. -  սարկավագ՝  ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի։
2003 թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի։
2010 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթակչյանի։ Թեզ՝ «Թոնդրակեցիների կեղծ աղանդը»։
2011 թ. - եպիսկոպոս՝  ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

● Պաշտոնավարություն

2003-2006 թթ. – Վեհարանի պարետ:
2006-2010 թթ. - Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիր, համատեղությամբ՝  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արարողապետ։
2010-2011 թթ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար:
2011-2020 թթ.  - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ:
2020 թ.-ից -  Գուգարաց թեմի առաջնորդ։