Կառուցվել է կաթողիկոսական տեղապահ Տ. Երեմիա եպս. Գալուստյանի ջանքերով՝ 1892–1893 թթ.:
Մինչև 1920-ականները ծառայել է որպես միաբանական շենք և կոչվել «Երեմյան» խցեր: Նախագծել է ժամանակի նշանավոր ճարտարապետ Միքայել Սալաբեկյանցը:
1920-ին շենքը բռնագրավվել և անցել է պետությանը՝ ծառայելով որպես քաղաքացիական հանրակացարան:
Վազգեն Ա կաթողիկոսի ջանքերով 1950-ականներին վերադարձվել է Մայր Աթոռին՝ կրկին մինչև նոր միաբանական կացարանի կառուցումը ծառայելով որպես միաբանական կացարան:
2013–2015 թթ. շենքը վերանորոգվել է ճարտարապետ Աշոտ Մանասյանի նախագծով և ամերիկահայ Մարտիկյան ընտանիքի բարերարությամբ:
Ներկայիս շենքի արևելյան կողմը գործում է որպես ժամանակավոր բնակավայր Մայր Աթոռի այցելուների և հյուրերի համար: Արևմտյան կողմում գործում են Մայր Աթոռի տարբեր գրասենյակներ։