Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Մայր Աթոռի շինությունները
  • «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան 2012 թ.

«Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան 2012 թ.

«Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան 2012 թ.

«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը պաշտոնապես բացվել է 2012 թ. հոկտեմբերի 18-ին: Վաչե և Թամար Մանուկյանների առատաձեռնությամբ շինարարությունը տևել է մի քանի տարի: Մատենադարանը ծառայում է որպես գրադարան, ձեռագրերի պահոց, հետազոտությունների և համաժողովների անցկացման վայր: Ճեմարանականներից և Մայր Աթոռի միաբաններից բացի՝ գրադարանից օգտվում են հետազոտողներ և գիտնականներ ամբողջ աշխարհից:

 Շենքի ճարտարապետն է Արտակ Ղուլյանը, որը համակցել է ժամանակակից և հայկական ավանդական ճարտարապետական ոճերը: Շենքը լուսավորվում է Սուրբ Գայանե եկեղեցուն ու Մասիս սարին նայող բարձր պատուհաններով: Գրադարանն ունի ժամանակակից պայմաններ` մշտական հոսանք ապահովող գեներատորներ և հրդեհի ժամանակ գրքերի անվտանգությունն ապահովող հատուկ համակարգեր: Գրադարանն ունի երկու ընդարձակ դահլիճ, որոնք նախատեսված են միջազգային գիտաժողովներ անցկացնելու համար:

Մատենադարանի ֆոնդը հարուստ է հայ գրականության երախտավորներ Հակոբ Անասյանի, Արշակ Տեր-Միքելյանի` Մայր Աթոռին նվիրած անձնական հավաքածուներով: Սա Հայաստանի լավագույն գրադարանն է, ուր հավաքված են Աստվածաշնչի բազմաթիվ հրատարակությունները տարբեր լեզվուներով: Գրադարանը հարուստ է նաև Մերձավոր Արևելքի հին ու միջին դարերի գրականությամբ:

 «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանն ունի հնատիպ գրքերի հավաքածու: Դրանց թվում է նաև հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը` տպագրված 1666 թ. Ամստերդամում: Գրադարանն ունի նաև հատուկ ցուցասրահ, որտեղ ժամանակ առ ժամանակ ցուցադրվում են պատմական և գեղագիտական արժեք ունեցող գրքերը: Մատենադարանի աշխատակիցներն ունեն հնատիպ գրքերը պահպանելու հմտություն: Այս գրքերը պահվում են ապահով և հարմար պայմաններում: Հետազոտողները ֆոնդից կարող են օգտվել նախնական թույլտվությունից հետո:

«Վաչե ու Թամար Մանուկյան» Սատենադարանից կարող է օգտվել յուրաքանչյուր ոք` անձնագրով գրանցվելուց հետո: Մատենադարանը բաց է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9.30-17.30:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]