Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Русский
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Մայր Աթոռի շինությունները
  • Արհեստանոց 1921 թ․

Արհեստանոց 1921 թ․

Արհեստանոց 1921 թ․

20-րդ դարի երկրորդ կեսերին, Մայրավանքում իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում, Ղազարապատի հարավային կողմից ուղղահայաց երկու շենքերը վերակառուցվեցին և վերածվեցին ատաղձագործական-մետաղագործական արհեստանոցի և կաթսայատան: Երկու կառույցներն էլ, ըստ կառուցման ծավալատարածական լուծումների և ճարտարապետական տարրերի, պատկանում են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին:

Մատենագրական հստակ տվյալների և վիմագրական արձանագրությունների բացակայության պատճառով դժվար է կողմնորոշվել, թե ինչ նպատակով են կառուցվել: Հայտնի է միայն, որ այդ տարածքում կառուցված են եղել ամբարներ, սեղանատներ, հյուրանոցներ ևախոռներ:

 Կառույցների քիվերն ունեն զարդաքանդակ շթաքարային մոտիվ. դրանք նման են այս շինություններից դեպի արևելք կառուցված նախկին գրատան ընթերցասրահի (որն այսօր հայտնի է իբրև լվացքատուն) շթաքարային զարդաքանդակներին:

 Քանի որ վերջինս կառուցվել է Գևորգ Դ կաթողիկոսի օրոք, ուստի ճարտարապետական լուծումների միակերպությունը մեզ հանգեցնում այն կարծիքին, որ այս շենքերը ևս կառուցվել կամ վերանորգվել են այս Հայրապետի օրոք՝ 1866–1882 թթ.: Այսօր՝ Մայրավանքի նոր կաթսայատան կառուցումից և արհեստանոցի տեղափոխումից հետո, շենքերն ստացել են պահեստային կառույցների գործառույթ:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]