Գևորգյան հոգևոր ճեմարանի սաների թվաքանակի աճով պայմանավորված, երջանկահիշատակ Գարեգին Ա Հայրապետը նախաձեռնեց ճեմարանականների համար նոր ննջարանային մասնաշենքի կառուցումը:
1997 թ. հոկտեմբերի 4-ին Մայր Աթոռում տեղի ունեցավ ճեմարանի սաների համար կառուցվող նոր կացարանի հիմնօրհնեքը, որի ճարտարապետն է Արծրուն Գալիկյանը: Եռահարկ այս կացարանը նախատեսված է շուրջ 120 ուսանողի համար: Սենյակների թիվը հասնում է 60-ի: Յուրաքանչյուր մուտքում առկա է երկու սենյակ: Ննջարանային մասնաշենքը շահագործման է հանձնվել 2000 թ.: 2006–2007 թթ. մասնակի վերանորոգվել է:
