Գտնվում է Մայր տաճարի հյուսիս-հարավ առանցքում: Նախագծի հեղինակը Ռաֆայել Իսրայելյանն է: Կոթողն իր ասիմետրիկ խմբական խաչքարերի հորինվածքով մարմնավորում է 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 1965 թ.: Հուշարձանի տակ ամփոփված են Եղեռնի զոհերի մասունքներ՝ բերված Դեր Զորից: