Ներսես Ե Աշտարակեցի Հայրապետի ձեռնարկներից մեկը Ներսիսյան արհեստական անտառի տնկումն է: Ծառատունկը տևել է չորս տարի՝ 1847–1850 թթ.: Անտառի նյութական ծախսերը հոգում էին պետական աշխատող Գրիգոր Մալինյանցը և բժիշկ Կարապետ Վասնակեցին:
Անտառում տնկված է եղել շուրջ 200 000 ծառ՝ պտղատու և դեկորատիվ: Ըստ տեղեկությունների՝ պտղատուներից 60 000-ը եղել է թթենի, իսկ 40 000-ը` ծիրանենի: Խորհրդային տարիներին պուրակն ամբողջությամբ պետականացվել է, սակայն 2003 թ., ՀՀ կառավարության որոշմամբ, անտառի որոշ հատվածը կրկին տրամադրվել է Մայր Աթոռին: