Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալական նամակ է հղել Գերմանիայի Բունդեսթագի նախագահին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-03.06.2016
«Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված այս բանաձևը կարևոր քայլ է ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ 20-րդ դարասկզբին գործված եղեռնագործության պատմական իրողությունը վերստին փաստելու, այլև կանխարգելելու այդօրինակ ոճիրների կրկնությունը պատմության մեջ: Կայացված որոշումը մեծ վկայություն է և հրավեր համայն աշխարհին` ընդվզելու և մերժելու երկրագնդի տարբեր անկյուններում մարդկության դեմ գործված հանցանքների առնչությամբ դրսևորվող ժխտողական քաղաքականությունը:
Ի դեմս Ձեզ, Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք հղում Գերմանիայի Բունդեսթագի անդամներին և բարեսեր ողջ ժողովրդին` մաղթելով անկոտրում կամք և նախանձախնդրություն մարդկային համընդհանուր արժեքների և իրավունքների պաշտպանության աստվածահաճո առաքելության մեջ»: