Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Գիտակրթական հաստատություններ
  • «Գարեգին Ա» կրթական կենտրոն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Մայր Աթոռ Սբ.Էջմիածին
  • Մայր Աթոռի շինությունները
  • Բաժիններ և գրասենյակներ
    • Վանական խորհուրդ
    • Լուսարարապետություն
    • Դիվանատուն
    • Կաթողիկոսական գրասենյակ
    • Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակ
    • Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
    • Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին
    • Վարչատնտեսական բաժին
    • Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին
    • Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
    • Վանորեից տեսչություն
  • Խորհուրդներ և հանձնախմբեր
    • Վերստուգիչ հանձնախումբ
    • Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ
    • Իրավախորհրդատվական հանձնախումբ
    • Ճարտարապետական խորհուրդ
  • Գիտակրթական հաստատություններ
    • Գևորգյան հոգևոր ճեմարան
    • Քահանայից պատրաստման լսարան
    • Սևանի Վազգենյան Դպրանոց
    • Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարան
    • Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան
    • Էօրնեկեան հանրակրթական դպրոց
    • «Էօրնեկեան մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն հիմնարկ
    • Հայորդյաց տներ
    • «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան
    • «Գարեգին Ա» կրթական կենտրոն
  • Քարոզչական, հրատարակչական, տեղեկատվական
    • Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
    • Քարոզչական կենտրոն
    • Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ (ՀԵՀԵՄ)
    • Հրատարակչական բաժին
    • Տեղեկատվական համակարգ
    • Շողակաթ հեռուստաընկերություն
    • Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակ
  • Հոգեխնամ առաքելություն
    • ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդություն
    • Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն
    • Սոցիալական ծառայության գրասենյակ
    • «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն
    • «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն
    • Իզմիրլյան ԲԿ

«Գարեգին Ա» կրթական կենտրոն

«Գարեգին Ա» կրթական կենտրոն

2011 թ. հունիսին տեր և տիկին՝ Հայկ և Էլզա Տիտիզյանների ազնիվ հանձնառությամբ սկսվեցին կենտրոնի շենքի շինարարական աշխատանքները: Ճարտարապետներն էին Ա. Նազարեթյանը և Ա. Սահակյանը: 2015 թ. սեպտեմբերի 28-ին, հանդիսապետությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է նորակառույց շենքի բացման արարողությունը:

Բացման արարողությանը Նորին Սրբությունը ներկայացրեց իր տեսլականը կենտրոնի հետագա գործունեության վերաբերյալ. «Երջանկահիշատակ Գարեգին Ա Հայրապետի անունը կրող այս կենտրոնը մեր Եկեղեցու հոգևոր-կրթական ասպարեզում կարևոր առաքելություն է ստանձնելու: Կենտրոնի հարկից ներս իրենց գիտելիքները պիտի հարստացնեն և կատարելագործեն մեր Եկեղեցու հոգևոր սպասավորները, ուսուցիչներն ու կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ: Կրթական կենտրոնում նպաստավոր պայմաններ են ստեղծվում նաև հայագիտական ու աստվածաբանական հարցերի շուրջ գիտաժողովներ կազմակերպելու համար:

Դարեր շարունակ հայ հոգևորականն ու հայ ուսուցիչն են կրթել մեր ժողովրդին, կերտել հոգևոր-բարոյական նկարագիրը, որով ազգս ապրել է, ստեղծել հարուստ դպրություն ու մշակույթ, հաղթահարել փորձություններ և հավատով նայել գալիքին։ Հոգելույս Գարեգին Ա Հայրապետն էլ՝ իբրև հոգևորական և ուսուցիչ, իր գրական և աստվածաբանական ծավալուն ժառանգության մեջ մշտապես եղավ մեր հավատքի, մեր լեզվի, մշակույթի, մեր հայրենիքի ջատագովն ու պաշտպանը:

«Գարեգին Ա» կրթական կենտրոնը մշտավառ է պահելու հիշատակը լուսահոգի Հայրապետի, նրա անձը և կյանքի անցած ուղին օրինակ ու խրախույս դարձնելով, ոգեշնչելով ու նոր լիցքեր հաղորդելով երիտասարդ հոգևորականներին և ուսուցիչներին»:

«Գարեգին Ա» կրթական կենտրոնի մասնաշենքը 2017 թ. «Տարվա նախագիծ և տարվա կառույց» ամենամյա մրցույթի արդյունքներով «Ճարտարապետական իրականացված կառույց» անվանակարգում 1-ին տեղն է զբաղեցրել:

Ներկայումս կենտրոնում իրականացվում է քահանաների վերապատրաստության ծրագիրը՝ աշխարհասփյուռ հայ հոգևորականների համար։ Ծրագիրն կրում է շարունակական բնույթ։ Կենտրոնը իրականացնում է նաև Աստվածաշնչի ամենշաբաթյա ուսումնասիրության դասընթացներ։

 

 

 

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]