Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Հոգեգալուստ

Հոգեգալուստ
08.06.2025

Հոգեգալուստ

Քրիստոս Իր հարության 40­-րդ օրը երկինք համբարձվելիս Իր աշակերտներին պատվիրեց, որ նրանք Երուսաղեմում նստեն և սպասեն խոստացված զորությանը, որպեսզի ողջ աշխարհում Տիրոջ վկաները լինեն և բոլորին բարի լուրն ավետեն:

Աստվածորդու համբարձումից հետո առաքյալները և Քրիստոսի մյուս հետևորդները հավաքվեցին Վերնատանը, և «բոլորը միասիրտ, հարատևորեն աղոթքի մեջ էին» (Գործք Ա 14):

Ս. Հոգու շնորհաբաշխ էջքը տեղի ունեցավ հրեական Պենտեկոստեի (բառացի նշանակում է 50 օր) տոնի օրը. «Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն` սաստիկ հողմից եկած ձայնի նման, և լցրեց ամբողջ այն տունը, որտեղ [առաքյալներն ու Քրիստոսի մյուս հետևորդները] նստած էին... Եվ բոլորը լցվեցին Ս. Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով» (Գործք Բ 2­4):

Վերնատանը տեղի ունեցած հրաշքը մեծ հիացում ու զարմանք պատճառեց Երուսաղեմում գտնվող այլազգիներին ու հրեաներին: Նրանցից ոմանք նույնիսկ կարծում էին, թե առաքյալները և նրանց հետ եղողները հարբած են: Սակայն «սրանք հարբած չեն, ... քանի որ դեռ առավոտյան ժամը ինն է, այլ այս այն է, որ ասվեց Հովել մարգարեի բերանով. «Եվ պիտի լինի սրանից հետո, վերջին օրերին, ­ ասում է Աստված, ­որ Իմ Հոգուց պիտի թափեմ ամեն մարդու վրա» (Գործք Բ 15­-17):

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]