Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը
05.07.2025

Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

Հայոց առաջին կաթողիկոս Ս. Գրիգոր Լուսավորիչը (302-­325 թթ.) կյանքի վերջին տարիներն անցկացրել է առանձնության մեջ` Սեպուհ լեռան Մանյա այրում, որտեղ խաղաղությամբ ավանդել է հոգին ի Տեր:

Ավանդության համաձայն՝ հովիվերը, պատահաբար մտնելով Հայոց Հայրապետի ճգնարանը, գտել են նրա անշնչացած մարմինը և չիմանալով ով լինելը՝ ծածկել են քարակույտի տակ: Ս. Գրիգոր Լուսավորչի աշակերտներից Գառնիկ Բասենցուն տեսիլքով հայտնվել է նշխարների տեղը։ Ս. Հայրապետի նշխարները տեղափոխվել ու ամփոփվել են Բարձր Հայք նահանգի Դարանաղի գավառի Թորդան գյուղում:

Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարներից որոշ մասեր տարվել են ժամանակի մայրաքաղաք Վաղարշապատ և այլ վայրեր, մինչև անգամ Բյուզանդիա և Իտալիա: Հետագայում Ս. Գրիգոր Լուսավորչի աջ ձեռքի մասունքը պահվել է արծաթյա ոսկեջրած մասունքարանում, որը (Լուսավորչի Աջը) Հայրապետական իշխանության խորհրդանիշն է և պահվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. այն Սրբալույս Մյուռոնի օրհնության գլխավոր սրբություններից մեկն է։

Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ուխտի օր

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]