Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Տոնացույց
  • Գյուտ Ս․ Խաչի

Գյուտ Ս․ Խաչի
26.10.2025

Գյուտ Ս․ Խաչի

326 թ. Կոստանդիանոս կայսեր մայրը` Հեղինե թագուհին, ուխտի գնալով Երուսաղեմ, հետամուտ է եղել Քրիստոսի Խաչափայտը գտնելուն: Մինչ այդ, ի նախատինս քրիստոնյաների, Գողգոթան, որը Քրիստոսի խաչելության վայրն էր, դարձել էր աղբանոց, Ս. Խաչն էլ թաղվել աղբի տակ: Հուդա անունով մի հրեայի օգնությամբ պեղումներ կատարելով` գտել են 3 խաչափայտ: Որոշելու համար, թե որն է այդ խաչերից Քրիստոսինը, մի մահացած պատանու դի հաջորդաբար դրել են դրանց վրա: Քրիստոսի Խաչափայտի վրա պատանին հարություն է առել: Այդ ժամանակ Երուսաղեմի Մակար եպիսկոպոսը բարձրացրել է Ս. Խաչը` որպես երկրպագություն հավատացյալների:

333 թ. Կոստանդիանոս Ա Մեծը Քրիստոսի գերեզմանի վրա կառուցել է Ս. Հարության տաճարը, որտեղ պահվել է Տիրոջ Խաչափայտը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]