Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանում կայացել է Խորեն Պալյանին նվիրված հուշ-երեկո
27.01.2025
1960-ական թվականներին Խորեն Պալյանն ու Լուսինե Զաքարյանը առաջիններից էին, որ դարձան հայ հոգևոր երգի կրողներն ու տարածողները։ Խորեն Պալյանը երաժշտագիտական, բանասիրական ու պատմաբանասիրական հոդվածների, ուսումնասիրությունների հեղինակ է։ Գրել է «Ժամանակագրություն Հայաստանյայց եկեղեցվո» ուսումնական ձեռնարկը: Գրաբարին և շարականներին նվիրված գրքերի, հատորների համահեղինակ է։ Նա դասավանդել է Գևորգյան Հոգևոր ճեմարանում, ԵՊՀ բանասիրական և աստվածաբանական ֆակուլտետներում։