Մայր Տաճարում Պատարագ է մատուցվել Սուրբ Վարդան Զորավարի և 1036 զորականների հիշատակի համար

03.03.2025

Սրբոց Վարդանանց տոնը ազգային և եկեղեցական տոն է: 451 թվականին Ավարայրի դաշտում զոհված զորականները հայրենիքի Սուրբ նահատակներ են համարվում: Նրանք կռվեցին ու զոհվեցին հանուն հավատի, հայ ինքնության և հայրենիքի` անվարան նվիրաբերելով կյանքը երկրի ապագայի համար: Հայ Առաքելական Եկեղեցին սրբոց Վարդանանց տոնից երկու օր առաջ հիշատակում է նույն պատերազմում զոհված հոգևորականներին` Ղևոնդյանց քահանաներին:

Նորին Սրբությունը օրհնություն է բաշխել Մայր Տաճարում հավաքված հավատացյալներին: