Ֆրանսիայում արևելյան ուղղափառ եկեղեցիների խորհուրդ է ստեղծվել

11.03.2025

Ֆրանսիայի Հայոց Թեմի առաջնորդարանում թեմակալ առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը հանդիպել է Ղպտի ուղղափառ Եկեղեցու Փարիզի և հյուսիսային Ֆրանսիայի առաջնորդ Մարկոս եպիսկոպոսին, հարավային Ֆրանսիայի առաջնորդ Ղուկաս եպիսկոպոսին, Ասորի ուղղափառ Եկեղեցու Ֆրանսիայի մետրոպոլիտ Ժորժ եպիսկոպոսին, քահանաների և աշխարհականների։ Գումարվել է միության հիմնադիր ժողովը՝ հաստատելու կանոնադրությունը և ընտրելու Խորհուրդը նախագահող եպիսկոպոսին։