Քննչական կոմիտեի նախաձեռնած վարույթը կարող է վտանգի տակ դնել Եպիսկոպոսաց ժողովի գումարումը

30.01.2026

Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանը մտավախություն ունի, որ քննչական կոմիտեի նախաձեռնած վարույթը եկեղեցու դեմ՝ դատական ակտը չկատարելու համար, կարող է հարվածի տակ դրվել փետրվարին Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսաց ժողովը։ Գևորգ սրբազանը կարգալույծ հռչակվեց հունվարի 27-ին, իսկ հունվարի 29-ին հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել եկեղեցու դեմ։ Նա անհիմն է համարում պնդումը, թե Գերագույն Հոգեւոր Խորհուրդը ընդունել է տնօրինություն հատուկ իբրև թե դատական ակտը խոչընդոտելու նպատակով։