Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
![Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ](https://www.armenianchurch.org/images/cache/news/1/17365268122965/08d492612304a255bb29d57c7f59f30f-1044x662.jpg)
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Հոգեշնորհ Տ. Վիրապ աբեղա Սարգսյանը ծառայության է նշանակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում, Հոգեշնորհ Տ. Մաշտոց աբեղա Մխիթարյանը ծառայության է կոչվել Վեհարանում՝ որպես Կաթողիկոսական գրասենյակի գործավար-քարտուղար, Արժանապատիվ Տ. Նարեկ քահանա Սարգսյանը՝ Արագածոտնի թեմում, Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Գևորգյանը՝ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Արամ քահանա Բաղումյանը Տավուշի թեմում, Արժանապատիվ Տ. Երեմիա քահանա Վարդանյանը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում:
Արժանապատիվ Տ. Գաբրիել քահանա Վարդանյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Կանադայի հայոց թեմում։