Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ 22.04.2026

Ապրիլի 24-ին` ժամը 10:30-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Այս առիթով հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:

Սուրբ նահատակների հիշատակության օրը՝ ապրիլի 24-ին, ժամը 11։00-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին Աղոթքի և ուխտի խաչքարի առջև կկատարվի սուրբ նահատակների բարեխոսական կարգ։