Կառուցվել է 2005–2008 թթ.: Ճարտարապետներն են Ա. Ավագյանն ու Ա. Փափազյանը: Կառուցվել և կահավորվել է ամերիկաբնակ բարերարներ Նազար և Արտեմիս Նազարյանների նվիրատվությամբ:
Տեղակայված է Վեհարանի հյուսիսարևմտյան կողմում: Կառույցը երկհարկ է, ունի նկուղային հարկ և ձեղնահարկ: Նկուղային հարկը հատկացված է պահեստների, արխիվի և ինժեներական սարքավորումների համար։ Նկուղի հարավային կողմից կա դեպի Վեհարան տանող գետնուղի: