Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Русский
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Մայր Աթոռի շինությունները
  • Վանատուն 1978 թ.

Վանատուն 1978 թ.

Վանատուն 1978 թ.

Եռահարկ շենք է, որը գտնվում է սարկավագական հանրակացարանի արևելյան կողմում: Կառուցվել է 1978 թ.՝ «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի» միջոցներով: Նախագծի հեղինակը Բաղդասար Արզումանյանն է։ Շենքը նախագծված է այնպես, որ  ներդաշնակ լինի Ղազարապատին և ընկալվի որպես դրա բնական շարունակություն: Վանատան շինարարությունն ավարտվել է 1978 թ. աշնանը, իսկ բացումը տեղի է ունեցել Վազգեն Ա Հայրապետի ծննդյան 70-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսությունների օրերին:

2007 թ. բարերար Ջեյմս Գալուստյանի նվիրատվությամբ կատարվել է շենքի վերանորոգում։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]