Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Русский
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Մայր Աթոռի շինությունները
  • «Ալեք և Մարի Մնուկյան» գանձատուն 1982 թ.

«Ալեք և Մարի Մնուկյան» գանձատուն 1982 թ.

«Ալեք և Մարի Մնուկյան» գանձատուն 1982 թ.

«Ալեք և Մարի Մանուկյան» գանձատուն-թանգարանը բացվել է 1982 թ. հոկտեմբերի 11-ին: Ժամանակակից հայ ճարտարապետության մեջ գանձատուն-թանգարանը վառ օրինակ է, որը պարունակում է հայ դասական ճարտարապետության նոր և յուրահատուկ գծեր: Ճարտարապետը Բաղդասար Արզումանյանն է: Գանձատուն-թանգարանն անվանվել է ի պատիվ ամերիկահայ բարերարներ տեր և տիկին՝ Ալեք և Մարի Մանուկյանների: Այս գեղեցիկ և արժեքավոր շենքը կառուցվել է նրանց նվիրատվության շնորհիվ: Երկհարկանի կառույցում են պահպանվում և ցուցադրվում հայ եկեղեցու թանգարանային նմուշները:

Գանձատանը ցուցադրվող նմուշները ժամանակի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են բերվել հայկական տարբեր համայնքներից` ընդգրկելով լայն աշխարհագրական տարածք: Այս նմուշները վկայում են տարբեր դարաշրջանի հայ վարպետների հմտության և բարձր ստեղծագործական ոգու, ինչպես նաև գեղեցիկի յուրօրինակ ընկալման մասին:

Գանձատանը ցուցադրվում են արժեքավոր բազմաթիվ իրեր, եկեղեցական, ինչպես նաև կիրառական արվեստի նմուշներ, սկիհներ, խորանի վարագույրներ, աջեր, մասունքներ, զգեստներ, ջահեր, խաչեր, հին հայկական գորգեր, կավե  ամաններ և փայտե փորագրություններ:

Գանձատան ամենաարժեքավոր ցուցանմուշներից են ձեռագիր արձանագրությունները և ձեռագրերը` իրենց յուրօրինակ մանրանկարներով, և սկիհի ասեղնագործ նուրբ ծածկոցները:

Այստեղ է պահվում նաև Սուրբ Աստվածածնի պատկերով նկարների հավաքածուն, որը ժամանակի ընթացքում կերտվել է պատմական Հայաստանի տարբեր շրջաններում:

Վերջերս բացվել է նաև առանձին մի սենյակ, որտեղ տեղ են գտել այն նվերները, որ Հայ Եկեղեցուն են նվիրել հյուրերը, այցելուները և հայ հավատացյալները աշխարհի տարբեր ծայրերից:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]