Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Русский
  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Մայր Աթոռի շինությունները
  • Հին Վեհարան-թանգարան 1738-1741 թթ.

Հին Վեհարան-թանգարան 1738-1741 թթ.

Հին Վեհարան-թանգարան 1738-1741 թթ.

Կառուցվել է 1738–1741 թթ.՝ Ղազար Ջահկեցի կաթողիկոսի օրոք: 1968 թ.՝ Վազգեն Ա կաթողիկոսի նախաձեռնությամբ, երբ կաթողիկոսական նստավայրը տեղափոխվել է Վեհարանի շենք, և հին Վեհարանը վերափոխվել է կաթողիկոսների թանգարանի (ճարտ.` Ա. Գալիկյան): Վերաշինության ընթացքում ամրացվել են շենքի հիմքերը, կատարվել են արտաքին երեսպատման աշխատանքներ, թանգարանի վերափոխման գործընթացով պայմանավորված` հարդարվել են նկուղային և երկրորդ` «Ծաղկյա» կոչվող գահադահլիճի հարկերը:

Գարեգին Բ Հայրապետի նախաձեռնած տարածքի գոտևորման աշխատանքներով պայմանավորված՝ պահանջ առաջացավ կատարելագործելու նաև կաթողիկոսների թանգարանը և դրա հարակից շինությունը: Վերակառուցման ճարտարապետներն են Ա. Նազարեթյանը և Ա. Սահակյանը: Քանդվել են հին Վեհարանի հարավային մասում 1970-ականներին կառուցված կցակառույցի ծածկն ու աստիճանավանդակը, հանվել են կտուրի ցինկապատ թիթեղը և փայտե կոնստրուկցիաները: Հարավային մասը վերակառուցվել է որպես կաթողիկոսական բնակարան: Գոյություն ունեցող պահեստներն ու օժանդակ սենյակները վերահատակագծվել են որպես ցուցասրահներ և սպասարկման սենյակներ: Կարևոր է նշել, որ հին Վեհարանի վերաշինության աշխատանքների ընթացքում նկուղային հարկում ի հայտ են եկել աղյուսի արտադրամաս և հնոց, որոնք վերակառուցման ընթացքում ամբողջությամբ կոնսերվացվել են ու թանգարանացվել: Շենքի շրջապատը բարեկարգվել է որպես վեհարանային բակի շարունակություն: Կառույցն ունի երկու պատմական մուտք։

ա. Սյունհոդոսի դուռ: Կառուցվել է Ղազար Ա Ջահկեցի կաթողիկոսի օրոք: Հին Վեհարանի՝ դեպի կաթողիկոսական հարկաբաժին տանող գլխավոր մուտքն է: Վերանորոգվել է Գարեգին Բ Հայրապետի օրոք՝ 2013 թ.։

բ. Վեհարանի դուռ: Կառուցվել է Ղազար Ա Ջահկեցի կաթողիկոսի օրոք: Գտնվում է հին Վեհարանի հյուսիսարևելյան մասում: Մուտքը տանում է դեպի Վեհարանի այգի. մուտքից աջ փոքրիկ գրատունն ու թանգարանային տոմսարկղն է, իսկ ձախում՝ թանգարանային ուղեկցողների սպասասենյակը: Վերանորոգման նախագծի հեղինակն է Մ. Մովսեսյանը: Հին Վեհարանի վերանորոգման աշխատանքների ծախսերը հոգացել են Պերճ և Վերա Սեդրակյանները: Վերանորոգոչական աշխատանքներն սկսվել են 2010 թ. նոյեմբերին և ավարտվել 2014 թ. ամռանը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]