Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Русский
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Նվիրատվություն
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Մայր Աթոռի շինությունները
  • Ճեմարանի հին կացարան 1879 թ.

Ճեմարանի հին կացարան 1879 թ.

Ճեմարանի հին կացարան 1879 թ.

Ճեմարանի ուսանողների թվի աճով պայմանավորված՝ 1879 թ. Գևորգ Դ կաթողիկոսի կարգադրությամբ Խորեն եպիսկոպոս Ստեփանեն մեկնեց Թիֆլիս` հանգանակություն կազմակերպելու ճեմարանի ննջարանի շինարարության համար:

Հին կացարանը կառուցվել է ճեմարանի ուսանողական շենքին կից` մոտ 30–40 մ դեպի արևելք: Խորհրդային տարիներին պետականացվել է (այդ տարիներին առաջին հարկի վրա ավելացրել են երկրորդ հարկը):

Ճեմարանի` 1945 թ. վերաբացումից հետո, շենքային պայմանները բարելավելու նպատակով, Գևորգ Զ Հայրապետը դիմում է Խորհրդային Հայաստանի կառավարությանը` ճեմարանի ուսումնական և ննջարանային շենքերը վերադարձնելու խնդրանքով: Խորհրդային պաշտոնյաները մերժում են՝ պատասխանելով, թե առայժմ հնարավոր չէ: Շենքը վերադարձվել է 1990-ականներին:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]