Կառուցվել է 1750-ին՝ Ղազար Ա Ջահկեցի կաթողիկոսի օրոք: Վերակառուցվել ու վերանորոգվել է հաջորդ կաթողիկոսների գահակալության ժամանակաշրջանում: Վերանորոգվել է 1974 թ.:
2001 թ. ամբողջովին վերանորոգվեց շենքի երկրորդ հարկը՝ սարկավագաց կացարանները, որտեղ այժմ ապրում են Մայր Աթոռի միաբան սարկավագները: Վերանորոգումը կատարվել է ամերիկաբնակ բարերարներ Նազար և Արտեմիս Նազարյանների նվիրատվությամբ: Առաջին հարկում գործում է «Ռուբեն Սևակ» թանգարանը։