Կառուցվել է Մովսես Գ կաթողիկոսի օրոք՝ 1629–1632 թթ.: Հայտնաբերվել է խարխլված վիճակում, երբ քանդվում էր հին Վեհարանից դեպի հյուսիս ընկած հողաշեն խարխուլ շենքը: 1962 թ. որոշվեց վերականգնել և պահպանել` նկատի ունենալով դրա ավանդական նշանակությունն ու անհրաժեշտությունը եկեղեցական տոների օրերին: Նախնական կառուցվածքի վերականգնման նախագծման աշխատանքները հանձնարարվեցին ճարտարապետ Ա. Գալիկյանին: Վերականգնման աշխատանքներն ավարտվել են 1962 թ.: