Կառուցվել է 1896 թ.՝ Մկրտիչ Ա Խրիմյան Հայրապետի օրոք: Տեղադրված է Վեհարանի բակի հարավարևմտյան մասում: Ցուցադրության համար անհրաժեշտ պայմաններ չունենալով՝ կարճ ժամանակ է ծառայել իր նպատակին. խորհրդային տարիներին այն բռնագրավվել է և միայն 1957 թ. վերադարձվել Մայր Աթոռին:
Երկար տարիներ օգտագործվել է որպես տնտեսական իրերի պահեստ, որի համար երբեմն կոչվել է նաև Խրիմյան պահեստ:
Գարեգին Բ Հայրապետի օրոք հիմնովին վերանորոգվել և կահավորվել է (իրականացվել են շենքի ջեռուցման, օդափոխության և հովացման համակարգերի տեղադրման աշխատանքներ), ծառայում Է (2007–2008 թթ.) որպես թանգարան: Վերանորոգումն իրականացվել է Սարգիս և Հռութ Բեդևյանների բարերությամբ: Այժմ այն վերանվանվել է «Խրիմյան թանգարան»: