Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել 2025թ․ հուլիսի 27-ին։
Կաթողիկոսական դամբարանը և մոմավառության աղոթասրահը կառուցվել են ազգային բարերար հոգելույս Գառնիկ Յակուբյանի և տիկին Անահիտ Չաթալպաշյան-Յակուբյանի հովանավորությամբ։ Ճարտարապետներն են Ասլան Մխիթարյանը և Հայկ Մկրտչյանը, իսկ շինարարությունն իրականացրել է «Հորիզոն 95» ՍՊԸ-ն։
Գտնվում է Մայր Տաճարի արևմտյան մասում։ Ծառայում է որպես մոմավառության աղոթասրահ։։


